Շունը

imagesՇները մարդու ամենահավատարիմ կենդանիներն են:Շների նախնիներն առաջացել են գայլերից:Առաջին տիեզերագնացները եղել են շներ՝Բելկան և Ստրելկան:Շատ պատմություններ կան, որոնցում շունը փրկում է մարդու կյանքը:Մի անգամ ես գնացել էի մորաքրոջս տուն: Նրանք  մի սպիտակ  շուն ունեն,որի անունն է Կաշտանկա:Ես միշտ նրան ոսկոր եմ տանում,իսկ երբ մենք տուն ենք գալիս նա  մեր ետևից գալիս է մինչև կանգառ, ճանապարհում մեզ և վերադառնում տուն:Դրանով նա կարծես շնորհակալություն է հայտնում ինձ իրեն տված կերակուրի համար:Իմ երազանքն է ունենալ փոքր շունիկ:

Մայրամուտ

SAM_0986

Ես սիրում եմ մայրամուտը, որովհետև այդ ժամանակ շատ հանգիստ է:Բոլորը՝մարդիկ, թռչունները,կենդանիները, մտնում են իրենց տները ու բները և պատրաստվում քնելու:Մայրամուտը օրվա մյուս ժամերից տարբերվում է նրանով, որ այդ ժամանակ ամպերը ծածկվում են կարմիր գույնով, և այդ ժամերին սկսում է ցրտել:

Աղոթարարը

chudovische_10           Bogomol_4                                                  Կար-չկար մի տերտեր կար:Այդ տերտերը ամեն գիշեր չէր կարողանում քնել:Մոտ մեկ տարի անքուն գիշերներ անցկացնելով նա ուժասպառ էր եղել և առավոտյան պատարագի ժամին նա   աղոթում է  Աստծուն , որ իրեն երկարատև և խորը քուն տա:Այդպես աղոթելով նա չնկատեց,թե ոնց քուն մտավ:Նա այնքան է քնում, որ չորանում է դառնում  աղոթարար, և դրա համար էլ աղոթարարը միշտ աղոթում է:

Ինչպիսին ես կուզեի տեսնել կենդանաբանական այգին

SAM_0499 Ես  կուզեի, որ կենդանաբանական այգին ընդհանրապես չլիներ:Կենդանիներն այդտեղ կարծես գերի ընկած լինեն: Նրանք միշտ տխուր են, ձանձրանում են իրենց վանդակների մեջ: Կուզեի, որ կենդանիներն ապրեն ազատության մեջ՝անապատներում, դաշտերում, անտառներում, իսկ մենք, եթե ցանկանայինք նրանց տեսնել, հատուկ պատշպանված մեքենաներով գնայինք այնտեղ ու տեսնեինք նրանց: