Ճամփորդություն դեպի Խոսրովի արգելոց

Фото0440

Фото0403

Фото0443

Ուրբաթ օրը՝Հոկտեմբերի քսանհինգին, մենք գնացել էինք արշավի դեպի Խոսրովի արգելոց:

Մենք կանգ առանք Չարենցի կամարի մոտ, որտեղ մի քիչ հիացանք հայկական լեռնաշխարհով և հետո ուղևորվեցինք դեպի Գառնու հեթանոսական տաճար:Այդտեղից մենք սկսեցինք մեր արշավը ոտքով դեպի Խոստովի արգելոց:Խոսրովի արգելոցը(անտառը) տնկել է Խոսրով թագավորը 4-րդ դարում, մոտավորապես 1700 տարի առաջ:Նա տնկել է այդ անտառը որպես  արքունիկի որսատեղի և սիրել է այնտեղ որս անել:Մենք տեսանք այնտեղ Խոսրով թագավորի քարուքանդ եղած ամրոցը:Քիչ-քիչ Խոսրովի անտառը, որը եղել էր որսատեղի վերածվեց  արգելոցի:Արշավի ընթացքում մենք խաղում էինք մի զվարճալի խաղ:

Մենք բաժանվել էինք 2 խմբի և մեր առաջնորդը, ընկեր Գոռը մեզ տալիս էր առաջադրանքներ գտնել խաչքարեր,հանգստանալու հարմար վայր և այլն:Մենք նաև այցելեցինք մի ավիրված   տեղանք, որը կոչվում էր Հավուց թառ կամ Հայոց թառ:

Այդ տեղանքում էր գտնվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և մի դպրոց որը նաև եղել է վանք:Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին:

Հավուց թառը վերելք է ապրել է XII-XIV դդ.,ավերվել 1679-ի երկրաշարժից: Իսկ ինչ վերաբերում է մեր խաղին երկու թիմերն էլ հաղթեցին քանի որ երկուսն էլ խելացի էին և սուր աչք ունեին:Մինչ արգելոց մտնելը մենք տեսանք քարերի սինֆոնիան: Ինձ շատ դուր եկավ Խոսրովի արգելոցը և այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր:

 

 

Տերևաթափ

SAM_7405Աշնանային մի երեկո ես և ընկերս նստած էինք մեր բակի նստարանին, և հանկարծ տերևները թափվեցին մեր վրա մի այնպիսի խշշոցով,կարծես հորդ անձրև թափվեր:Հենց այդ պահին քամին եկավ և տերևներին քշեց տարավ  հարևան բակ, ինչպես ինքնաթիռը իր ուղևորներին:Հետո քամին վերադարձավ և գետնին  թափված տերևները օդ բարձրացրեց և նորից ցած թափեց, կարծես քամին և տերևները պատերազմի դաշտում կռվում  էին իրար դեմ:Հենց այդ պահին ամպերը բարկացան և գոռացին իրենց որդու՝  քամու,վրա,և նա գնաց տուն: Դրանից հետո ամպը իր բարկությունը թափեց անձրևի տեսքով, և ես ու ընկերս վազեցինք տուն: