Եվս մի հետաքրքիր ճամփորդություն

Նոյեմբերի տասներեքին մենք գնացել էինք Աշտարակ քաղաքում գտնվող մի վայր, որտեղ ջերմոցներում և այգիներում պահվում էին տարբեր տեսակի ծառեր և բույսեր: Այդ վայրը ստեղծվել էր այն բանից հետո, երբ իննսունականների ժամանակ մարդիկ շատ էին կտրատում ծառեր: Այդ ընկերությունը տնկում է անտառներ և մարդկանց ծառեր բաժանում: Այդ վայրը եղել է աղբանոց, բայց մի ամերիկահայ բարերար այդտեղ ներդրել է մեծ գումար, և այդ աղբանոցը սարքել նման ուսուցողական վայր: Մենք իմացանք, որ աղբից կարելի է պատրաստել օգտակար իրեր: Եթե մենք աղտոտենք Երկիր մոլորակը, կենդանիները կոչնչանան, ինչպես ոչնչացել են մի քանի տեսակներ:

Ճամփորդություն դեպի Խոսրովի արգելոց

Фото0440

Фото0403

Фото0443

Ուրբաթ օրը՝Հոկտեմբերի քսանհինգին, մենք գնացել էինք արշավի դեպի Խոսրովի արգելոց:

Մենք կանգ առանք Չարենցի կամարի մոտ, որտեղ մի քիչ հիացանք հայկական լեռնաշխարհով և հետո ուղևորվեցինք դեպի Գառնու հեթանոսական տաճար:Այդտեղից մենք սկսեցինք մեր արշավը ոտքով դեպի Խոստովի արգելոց:Խոսրովի արգելոցը(անտառը) տնկել է Խոսրով թագավորը 4-րդ դարում, մոտավորապես 1700 տարի առաջ:Նա տնկել է այդ անտառը որպես  արքունիկի որսատեղի և սիրել է այնտեղ որս անել:Մենք տեսանք այնտեղ Խոսրով թագավորի քարուքանդ եղած ամրոցը:Քիչ-քիչ Խոսրովի անտառը, որը եղել էր որսատեղի վերածվեց  արգելոցի:Արշավի ընթացքում մենք խաղում էինք մի զվարճալի խաղ:

Մենք բաժանվել էինք 2 խմբի և մեր առաջնորդը, ընկեր Գոռը մեզ տալիս էր առաջադրանքներ գտնել խաչքարեր,հանգստանալու հարմար վայր և այլն:Մենք նաև այցելեցինք մի ավիրված   տեղանք, որը կոչվում էր Հավուց թառ կամ Հայոց թառ:

Այդ տեղանքում էր գտնվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և մի դպրոց որը նաև եղել է վանք:Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին:

Հավուց թառը վերելք է ապրել է XII-XIV դդ.,ավերվել 1679-ի երկրաշարժից: Իսկ ինչ վերաբերում է մեր խաղին երկու թիմերն էլ հաղթեցին քանի որ երկուսն էլ խելացի էին և սուր աչք ունեին:Մինչ արգելոց մտնելը մենք տեսանք քարերի սինֆոնիան: Ինձ շատ դուր եկավ Խոսրովի արգելոցը և այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր: